23:40  ,  1 նոյեմբերի, 2022

ՉԼ․ «Աթլետիկոն» պարտվեց «Պորտուին» եւ չնվաճեց նաեւ ԵԼ-ի ուղեգիր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի վերջին տուրը։ B խմբում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Պորտուն» 12 միավորով գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչի ուղեգիրը պորտուգալական թիմը նվաճել էր նախավերջին տուրում։

«Աթլետիկոն» 5 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարը եվրագավաթներում։ Երրորդ տեղը նույնքան միավորով գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց գերմանական «Բայերը», որը Լեւերկուզենում ընդունեց բելգիական «Բրյուգեին» եւ պայքարն ավարտեց ոչ ոքի՝ 0:0: «Բրյուգեն» նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

B խումբ

«Պորտու» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)

Մեհդի Թարեմի, 5, Ստեֆեն Էուստակիու, 24 - Իվան Մարկանո, 90+5, ինքնագոլ

«Բայեր» - «Բրյուգե»՝ 0:0

Մրցաշարային դրություն․ «Պորտու»՝ 12 միավոր, «Բրյուգե»՝ 11, «Բայեր»՝ 5, «Աթլետիկո»՝  5։

A խումբ

«Լիվերպուլ» - «Նապոլի»` 00:00 (Երեւանի ժամանակ)

«Գլազգո Ռեյնջերս» - «Այաքս»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 15 միավոր, «Լիվերպուլ»՝ 12, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

C խումբ

«Բավարիա» - «Ինտեր»՝ 00:00

«Վիկտորիա Պլզեն» - «Բարսելոնա»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  15 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Մարսել» - «Տոտենհեմ»` 00:00

«Սպորտինգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝  8 միավոր, «Սպորտինգ»՝ 7, «Այնտրախտ»՝  7, «Մարսել»՝  6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում