22:56  ,  1 նոյեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» մեկնարկային կազմը՝ «Բավարիայի» դեմ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների նստարանին։

«Ինտեր»․ Օնանա, Դարմիան, Դե Վրեյ, Աչերբի, Բելանովա, Բարելա, Ասլանի, Գալյարդինի, Գոսենս, Կոռեա, Մարտինես։

«Բավարիա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Երկու թիմերն էլ ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում