21:43  ,  1 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։

Ջոկովիչը մրցեց ամերիկացի Մաքսիմ Կրեսիի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:1), 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի ռուսաստանցի Կարեն Խաչանովի եւ շվեյցարացի Մարկ-Անդրեա Հյուսլերի դիմակայության հաղթողի հետ։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում