01:26  ,  1 նոյեմբերի, 2022

Ալկարասը ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը

Իսպանացի Կառլո Ալկարասը Փարիզում ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը։ 19-ամյա թենիսիստը ամենաերիտասարդ առաջին համարն է պատմության մեջ։ Նա համաշխարհային դասակարգման աղյուսակը գլխավորել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու շնորհիվ։

«Տարվա սկզբում նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող եմ այսպիսի մրցաշրջան ունենալ։ Երազանքս կատարվեց շատ արագ։ Բայց ես միշտ հավատացել եմ իմ թիմին եւ իմ աշխատանքին։ Սա ամենօրյա համառ աշխատանքի արդյունք է»,- Ալկարասի խոսքը մեջբերում է atptour.com-ը։

28 թենիսիստի է հաջողվել դառնալ աշխարհի առաջին համար պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս