23:26  ,  31 հոկտեմբերի, 2022

«Ռոման» հասավ կամային հաղթանակի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վերոնայի» լեհ պաշտպան Պավել Դավիդովիչը, որը 36-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց։

«Ռոմայից» պատասխան գոլը  առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեդց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ 88-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց իտալացի կիսապաշտպան Կրիստիան Վոլպատոն։ Ավելացված ժամանակում հաշիվը 3:1 դարձրեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։

«Ռոման» 25 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վերոնան» նախավերջինն է ՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վերոնա» - «Ռոմա»՝ 1:3 (տեսանյութ)

Պավել Դավիդովիչ, 27 - Նիկոլո Ձանյոլո, 45+1, Կրիստիան Վոլպատո, 88, Ստեֆան Էլ Շաարավի, 90+2

Հեռացում՝ Պավել Դավիդովիչ («Վերոնա»), 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում