Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։
27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վերոնայի» լեհ պաշտպան Պավել Դավիդովիչը, որը 36-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց։
«Ռոմայից» պատասխան գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեդց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ 88-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց իտալացի կիսապաշտպան Կրիստիան Վոլպատոն։ Ավելացված ժամանակում հաշիվը 3:1 դարձրեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։
«Ռոման» 25 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վերոնան» նախավերջինն է ՝ 5 միավոր։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Վերոնա» - «Ռոմա»՝ 1:3 (տեսանյութ)
Պավել Դավիդովիչ, 27 - Նիկոլո Ձանյոլո, 45+1, Կրիստիան Վոլպատո, 88, Ստեֆան Էլ Շաարավի, 90+2
Հեռացում՝ Պավել Դավիդովիչ («Վերոնա»), 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում