15:46  ,  31 հոկտեմբերի, 2022

ՀՖՖ-ն «Փյունիկ» - «Բազել» խաղից հետո կմեկնաբանի Եղիշե Մելիքյանի հայտարարությունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցին ակումբի մամուլի ծառայությանը։

«Հոկտեմբերի 30-ին «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքում հրապարակվեց ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հարցազրույցը, որում նա նաև անդրադարձ էր կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: 

ՀՖՖ-ն չի պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ Եղիշե Մելիքյանի՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններին մինչև «Բազելի» հետ հանդիպումը:

Մենք համարում ենք, որ ներկայումս առավելագույնը, ինչ կարելի է անել, համախմբվել և «Բազելի» հետ կարևորագույն հանդիպումից առաջ «Փյունիկին» աջակցելն է:  

«Փյունիկ» - «Բազել» հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն հանդես կգա ավելի մանրամասն պարզաբանմամբ»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Փյունիկ» - «Բազել» խաղը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում