11:41  ,  31 հոկտեմբերի, 2022

Ֆերստապենը գերազանցել է Շումախերի եւ Ֆետելի ռեկորդը

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը 34-րդ հաղթանակն է տարել կարիերայում։

Այս մրցաշրջանում «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդը տարել է 14-րդ հաղթանակը եւ մեկ մրցաշրջանի փուլերում հաղթանակների քանակով գերազանցել է գերմանացիներ Միխայել Շումախերի եւ Սեբաստիան Ֆետելի ռեկորդը։ Շումախերը 2004 թվականին էր 13 հաղթանակ տարել, Ֆետելը՝ 2013-ին։

Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանում ժամանակից շուտ էր նվաճել տիտղոսը՝ պաշտպանելով անցած տարվա չեմպիոնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English