01:41  ,  31 հոկտեմբերի, 2022

«Միլանը» պարտվեց Թուրինում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Միլանը» Թուրինի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվեց «Տորինոյին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Տորինոն» 2 րոպեում 2 գոլ խփեց։ Աչքի ընկան կոտդիվուարցի պաշտպան Կոֆի Ջիջին եւ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։ 67-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։

«Միլանը» 26 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Տորինոն» 9-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Տորինո» - «Միլան»՝ 2:1 (տեսանյութ)

Կոֆի Ջիջի, 35, Ալեքսեյ Միրանչուկ, 37 - Ժունիոր Մեսյաս, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով