00:26  ,  31 հոկտեմբերի, 2022

Ֆելիքս Օժե-Ալյասիմը՝ Բազելի մրցաշարի հաղթող

Աշխարհի 9-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը նվաճեց Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում կանադացի թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 25-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Օժե-Ալյասիմը կիսաեզրափակիչում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում