23:43  ,  30 հոկտեմբերի, 2022

ATP-500․ Մեդվեդեւը եզրափակիչում ուժեղ էր Շապովալովից

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը 4:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց Կանադայի ներկայացուցիչ, 19-րդ ռակետ Դենիս Շապովալովին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։

Մեդվեդեւն այս մրցաշարում պարտության էր մատնել նաեւ վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին, ավստրիացի Դոմինիկ Տիմին, իտալացի Յանիկ Սիներին եւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Մեդվեդեւը նվաճեց նաեւ տարվա ամփոփիչ առաջնության ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով