22:16  ,  30 հոկտեմբերի, 2022

Ռեշֆորդի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլը։

12 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 5-րդն է, «Վեստ Հեմը» (13 խաղ) 13-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում