21:13  ,  30 հոկտեմբերի, 2022

«Ռեալը» չհաղթեց տանը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Ժիրոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 9 րոպե անց հյուրերն արդյունավետ իրացրին 11-մետրանոցը եւ խուսափեցին պարտությունից։

«Ռեալը» 32 միավորով (10 հաղթանակ, 2 ոչ ոքի) առաջատարն է եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող փոխչեմպիոն «Բարսելոնայից»։ «Ժիրոնան» 16-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 70 -  Կրիստիան Ստուանի, 79, 11մ

Հեռացում՝ Տոնի Կրոս («Ռեալ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս