Գերմանիայի առաջնության 12-րդ տուրուն «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
«Ունիոն Բեռլինից» աչքի ընկան գերմանացի հարձակվող Կեւին Բեհրենսն ու հոլանդացի պաշտպան Դանիլո Դուկին։
«Ունիոն Բեռլինը» դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 26 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» հետ է 1 միավոր։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 10-րդն է՝ 16 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2:1 (տեսանյութ)
Կեւին Բեհրենս, 79, Դանիլո Դուկի, 90+7 - Նիկո Էլվեդի, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում