20:48  ,  30 հոկտեմբերի, 2022

«Ունիոն Բեռլինը» հաղթեց եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրուն «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

«Ունիոն Բեռլինից» աչքի ընկան գերմանացի հարձակվող Կեւին Բեհրենսն ու հոլանդացի պաշտպան Դանիլո Դուկին։

«Ունիոն Բեռլինը» դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 26 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» հետ է 1 միավոր։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 10-րդն է՝ 16 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 2:1 (տեսանյութ)

Կեւին Բեհրենս, 79, Դանիլո Դուկի, 90+7 -  Նիկո Էլվեդի, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով