19:51  ,  30 հոկտեմբերի, 2022

Լոնդոնի «Արսենալի» տպավորիչ հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռեյս Նելսոնը, աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթին եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

12 խաղից հետո «Արսենալը» 31 միավորով առաջինն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Նոթինգեմ Ֆորեսթը» վերջինն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Արսենալ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5:0 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 5, Ռեյս Նելսոն, 49, 52, Թոմաս Փարթի, 57, Մարտին Էդեգոր, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով