17:24  ,  30 հոկտեմբերի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի պաշտպան Հանս Հատեբուրի եւ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի գոլերը։

«Ատալանտան» 27 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Էմպոլին» 12-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էմպոլի» - «Ատալանտա»՝ 0:2 (տեսանյութ)

Հանս Հատեբուր, 32, Ադեմոլա Լուկման,  59

Չիրացրած 11մ՝ Տյոն Կոպմեյներս («Ատալանտա»), 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով