00:47  ,  30 հոկտեմբերի, 2022

«Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Ռոդրիգոն։ 10 րոպե անց «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը վերականգնեց հավասարությունը, սակայն հիմնական ժամանակի նախավերջին րոպեին «Լիդսին» հաղթանակ բերեց հոլանդացի կիսապաշտպան Կրիսենսիո Սամվերվիլի գոլը։

«Լիվերպուլը» 16 միավորով 9-րդն է, «Լիդսը» նախավերջին տեղից բարձրացավ 15-րդ տեղ՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 14 - Ռոդրիգո, 4, Կրիսենսիո Սամերվիլ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում