00:38  ,  30 հոկտեմբերի, 2022

«Ինտերն» ուժեղ էր «Սամպդորիայից», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Սամպդորիային» եւ պարտության մատնեց 3:0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյի, իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի եւ արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեայի գոլերը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 24 միավորով 5-րդն է, «Սամպդորիան» 18-րդն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 3:0 (տեսանյութ)

Ստեֆան Դե Վրեյ, 21, Նիկոլո Բարելա, 44, Խոակին Կոռեա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում