23:09  ,  29 հոկտեմբերի, 2022

Բազել․ Աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։

19-ամյա իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում 3:6, 2:6 հաշվով պարտվեց աշխարհի 9-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչում Օժե-Ալյասիմի մրցակիցը կլինի դանիացի Հոլգեր Ռունեն, որը 7:6 (7:1), 7:6 (8:6) հաշվով հաղթեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին։

Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով