21:53  ,  29 հոկտեմբերի, 2022

«Յուվենտուսն» ուժեղ էր «Լեչեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Լեչեին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 73-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին։

«Յուվենտուսը» 22 միավորով 6-րդն է, «Լեչեն» ունի 8 միավոր եւ 17-րդն է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեչե» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Նիկոլո Ֆաջոլի, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով