20:19  ,  29 հոկտեմբերի, 2022

Մադրիդի «Աթլետիկոյի» անսպասելի պարտությունը՝ 2:3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Կադիսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։

«Աթլետիկնո» մինչեւ 81-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով։ Վերջին րոպեներին իսպանացի պաշտպան Լուիս Էրնանդեսի ինքնագոլի ու պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի գոլի շնորհիվ հյուրերը վերականգնեցին հավասարությունը։

«Կադիսին» հաղթանակ բերեց իսպանացի հարձակվող Ռուբեն Սոբրինոյի գոլն ավելացված 9-րդ րոպեին։

«Աթլետիկոն» 23 միավորով երրորդն է, «Կադիսը» 18-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Կադիս» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)

Տեո Բոնգոնդա, 1, Ալեխանդրո Ֆերնանդես, 81, Ռուբեն Սոբրինո, 90+9 - Լուիս Էրնանդես, 85, ինքնագոլ, Ժոաու Ֆելիշ, 89,

«Սեւիլիա» - «Ռայո Վալիեկանո»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում