19:55  ,  29 հոկտեմբերի, 2022

«Տոտենհեմը» հասավ կամային հաղթանակի, «Նյուքասլը» խնդիրներ չունեցավ, «Չելսին» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բորնմուտին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ հասնել կամային հաղթանակի՝ 3:2:

«Տոտենհեմը» 26 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Նյուքասլից», որը 4:0 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային»։

Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվեց «Բրայթոնին» եւ 21 միավորով 5-րդն է։ «Բրայթոնը» 7-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 4:0 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 45+6, 11մ, 56, Ժոելինտոն, 59, Միգել Ալմիրոն, 67

«Բորնմուտ» - «Տոտենհեմ»՝ 2:3 (տեսանյութ)

Կիֆեր Մուռ, 22, 50 - Ռայան Սեսենյոն, 57, Բեն Դեւիս, 73, Ռոդրիգո Բենտանկուր, 90+2

«Բրայթոն» - «Չելսի»՝ 4:1 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 5, Ռուբեն Լոֆտուս-Չիկ,14, ինքնագոլ, Տրեւո Չալոբա, 42, ինքնագոլ, Պասկալ Գրոս, 90+2 - Կայ Հավերց, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում