19:22  ,  29 հոկտեմբերի, 2022

«Բավարիան» հաղթեց 6։2 հաշվով եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց «Մայնցի» հետ եւ առավելության հասավ 6:2 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան ու Լեոն Գորեցկան, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը եւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ անցավ «Ունիոն Բեռլինից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մայնցը» 8-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 6:2 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 5, Ջամալ Մուսիալա, 28, Սադիո Մանե, 43, Լեոն Գորեցկա, 58, Մատիս Տել, 79, Էրիկ Շուպո-Մոտինգ, 86 - Սիլվան Վիդմեր, 45+4, Մարկուս Ինգվարտսեն, 82

Չիրացրած 11մ՝ Սադիո Մանե («Բավարիա»), 43, Ժոնատան Բուրկարդտ, («Մայնց»), 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում