18:51  ,  29 հոկտեմբերի, 2022

«Նապոլիի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկավ նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 32 միավորով առաջատարն է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 9-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Նապոլի» - «Սասուոլո»՝ 4:0 (տեսանյութ)

 Վիկտոր Օսիմեն, 4, 19, 77, Խվիչա Կվարացխելիա, 36

Հեռացում՝ Արման Լորիենտե («Սասուոլո»),  84, երկրորդ դեղին քարտ

«Լեչե» - «Յուվենտուս»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս