17:20  ,  29 հոկտեմբերի, 2022

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրունեն։

12 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 29 միավորով բարձրացավ առաջին տեղ  եւ 1 միավոր առաջ անցավ Լոնդոնի «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեսթեր Սիթին» (13 խաղ) 17-րդն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 49

«Բորնմուտ» - «Տոտենհեմ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Բրենթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Բրայթոն» - «Չելսի»՝ 18:00

«Քրիսթալ Փելաս» - «Սաութհեմփթոն»՝ 18:00

«Նյուքասլ» - «Աստոն Վիլա»՝ 18:00

«Ֆուլհեմ» - «Էվերտոն»՝ 20:30

«Լիվերպուլ» - «Լիդս»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում