11:16  ,  29 հոկտեմբերի, 2022

WTA տարվա ամփոփիչ առաջնություն․ Խմբերի վիճակահանության արդյունքները

ԱՄՆ-ում տեղի է ունեցել թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության վիճակահանությունը։ 8 մասնակից բաժանվել է 2 խմբերի, որոնք կոչվել են նախկին ամերիկացի թենիսիստներ Թրեյսի Օսթինի եւ Նենսի Ռիչիի պատվին։

Թրեյսի Օսթինի անվան խմբում ընդգրկվել են աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտենը, չորրորդ ռակետ, ամերիկացի Կոկո Գաուֆը, 6-րդ ռակետ, ֆրանսիացի Կարոլին Գարսիան, 8-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինան։

Նենսի Ռիչիի անվան խմբում են աշխարհի երկրորդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերը, երրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, 5-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին եւ 7-րդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն։

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով