20:41  ,  28 հոկտեմբերի, 2022

Բազել․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը խնդիրներ չունեցավ քառորդ եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դուրս եկավ Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

19-ամյա թենիսիստը մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո Բուստայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Կիսաեզրափակիչում Կառլոս Ալկարասի մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը, որը 6:2, 6։3 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։

Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով