20:20  ,  28 հոկտեմբերի, 2022

ATP-500. Մեդվեդեւն ու Դիմիտրովը կիսաեզրափակիչում են

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող թենիսի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասավ երկուս եթում՝ 6:4, 6:2:

Եզրափակիչի ուղեգրի համար աշխարհի նախկին առաջին ռակետը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որը 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Մարկոս Գիրոնին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով