14:22  ,  28 հոկտեմբերի, 2022

Մարիբոր․ Հայաստանի 5 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվող «Արծաթե գոտի» մրցաշարի եզրափակիչ։

Ոսկե մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշքային Արթուր Ղազարյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 86 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը Դավիթ Չալոյանն ու Ջանիկ  Սահակյանը պարտվել են կիսաեզրափակիչում եւ բավարավել բրոնզե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English