01:31  ,  28 հոկտեմբերի, 2022

ԵԼ․ «Ռոմայի» հաղթանակը (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվեց Ֆինլանդիայի «ՀԻԿ Հելսինկիին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Ռոման» 7 միավորով երրորդն է, նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող բուլղարական «Լուդոգորեցը», որը 0:1 հաշվով պարտվեց իսպանական «Բետիսին»։

«Ռոման» վերջին տուրում կընդունի «Լուդոգորեցին»։ Այդ խաղում էլ կվճռվի երկրորդ ուղեգրի հարցը։ «Բետիսը» նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, C խումբ

«ՀԻԿ Հելսինկի» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Պերպարիմ Հետեմայ, 54 - Թեմի Աբրահամ, 41, Արտու Հոսկոնեն, 62, ինքնագոլ

«Լուդոգորեց» - «Բետիս»՝ 0:1

Նաբիլ Ֆեկիր, 56

Մրցաշարային դրություն․ «Բետիս»՝ 13 միավոր, «Լուդոգորեց»՝ 7, «Ռոմա»՝ 7, «ՀԻԿ Հելսինկի»` 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում