22:48  ,  27 հոկտեմբերի, 2022

ԵԼ․ «ՊՍՎ Էյնդհովենը» հաղթեց «Արսենալին» եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» 2:0 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Արսենալը» նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Առաջին եւ երկրորդ տեղերի հարցը բաց կմնա մինչեւ վերջին տուրը։ Առաջին տեղ գրաված թիմը նվաճում է 1/8 եզրափակիչի, երկրորդ տեղը գրաված թիմը՝ 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր, A խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Արսենալ»`2:0 (տեսանյութ)

Յոյեյ Վերման, 56, Լյուկ դե Յոնգ, 63

«Ցյուրիխ» - «Բուդյո-Գլիմտ»` 2:1

Նիկոլա Բորանիյաշեւիչ, 67, Անտոնիո Մարկեզանո, 90+4  - Ամալ Պելեգրինո, 45+1

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 12 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝  10, «Բուդյո-Գլիմտ»՝  4,  «Ցյուրիխ»՝  3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում