18:38  ,  27 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումների արդյունքում՝ WhoScored-ը ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։

Ամենաբարձր գնահատականները (10,0) ստացել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ Իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ խաղում երկուսն էլ դարձել էին երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուրի խորհրդանշական հավաքական

Դիոգու Կոշտա («Պորտու»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»), Լեո Էստիգոր («Նապոլի»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Գոնսալո Մոնտել («Սեւիլիա»), Սադիո Մանե («Բավարիա»), Օտավիո («Պորտու»), Սանդրո Տոնալի («Միլան»), Սերժ Գնաբրի («Բավարիա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսի (ՊՍԺ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում