11:57  ,  27 հոկտեմբերի, 2022

Բազել․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 35-րդ ռակետ, հոլանդացի Բոտիկ վան դե Զանդխուլպին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 27 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո  Կարենյո-Բուստան, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացի Դոմինիկ Շտեֆան Շրիկերին՝ 5:7, 7:6 (7:3), 6:4։

Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում