23:58  ,  26 հոկտեմբերի, 2022

Եղիշե Մելիքյանի ասուլիսը եւ «Փյունիկի» մարզումը Բրատիսլավայում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումից առաջ Բրատիսլավայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ երեւանյան թիմն անցկացրել է վերջին մարզումը։

«Սլովան» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Երկու թիմերն էլ պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո․ «Բազել»՝ 7 միավոր,  «Փյունիկ»՝ 6,  «Սլովան»՝ 5, «Ժալգիրիս»՝ 4:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով