22:33  ,  26 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ Մխիթարյանի գոլը նպաստեց «Ինտերի» հաղթանակին եւ 1/8 եզրափակիչ դուրս գալուն (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 26-ին նախավերջին տուրի հանդիպումներն են անցկացնում A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ գոլը խփեց միլանյան թիմում։ Նա աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլ խփեց նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողնելուց հետո խաղադաշտ դուրս եկավ փոխարինման վերջնամասում։

C խմբում «Ինտերը» 10 միավորով երկրորդն է։ Առաջինը «Բավարիան» է, որը նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Վիկտորիան» 5-րդ պարտությունը կրեց։

B խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած բելգիական «Բրյուգեն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։ «Պորտուն» 9 միավորով երկրորդ տեղում է։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

B խումբ

«Բրյուգե» - «Պորտու»՝ 0:4 (տեսանյութ)

Մեհդի Թարեմի, 33, 70, Էվանիլսոն, 57, Ստեֆեն Էուստակիու, 60

Չիրացրած 11մ՝ Նոա Լանգ («Բրյուգե»), 51

«Աթլետիկո Մադրիդ» - «Բայեր»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 9, «Աթլետիկո» (4 խաղ)՝  4, «Բայեր» (4 խաղ)՝ 3։

C խումբ

«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա» (4 խաղ)՝  12 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա» (4 խաղ)՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

A խումբ

«Նապոլի» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 23:00

«Այաքս» - «Լիվերպուլ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 12 միավոր, «Լիվերպուլ»՝ 9, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

D խումբ

«Տոտենհեմ» - «Սպորտինգ»` 23:00

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մարսել»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝  7 միավոր, «Մարսել»՝  6, «Սպորտինգ»՝ 6, «Այնտրախտ»՝  4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում