21:54  ,  26 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Բելիերին, Կունդե, Բալդե, Ալոնսո, Կեսիե, Դե Յոնգ, Բուսկետս, Պեդրի, Դեմբելե, Լեւանդովսկի։

«Բավարիա»․ Ուլռայխ, Մազրաուի, Ուպոմեկանո, Դե Լիգտ, Դեւիս, Կիմիխ, Գնաբրի, Մուսիալա, Մանե, Շուպո-Մոտինգ։

«Բավարիան» նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բարսելոնան» կզրկվի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, եթե «Ինտերը» հաղթի չեխական «Վիկտորիային»։ Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմն առջեւում է հաշվի մեջ` 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում