21:26  ,  26 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Ինտերին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունել է չեխական «Վիկտորիա Պլզենին»։ 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ գոլը խփեց միլանյան ակումբում։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Հաղթանակի դեպքում՝ «Ինտերը» կապահովի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով