11:48  ,  26 հոկտեմբերի, 2022

ԵԱ․ Հայաստանը հետ է թողել Թուրքիային ոսկե մեդալների քանակով

Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է 7 ոսկե մեդալ եւ գրավել է առաջին տեղը մեդալային հաշվարկում։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 6 ոսկե մեդալ։ 4-ական ոսկե մեդալ են նվաճել Ուկրաինան, Ռումինիան, Վրաստանը եւ Իտալիան։

Երկամարտում չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (Մ23):

Արծաթե մեդալակիր են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23):

Երրորդ տեղը գրավել են Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում