00:55  ,  26 հոկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» հաղթեցին եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ, «Ռեալը» պարտվեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G եւ H խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանը» Խորվաթիում մրցեց Զագրեբի «Դինամոյի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։

«Միլանը» 7 միավորով երկրորդն է։ «Դինամոն» վերջինն է։

Ավելի վաղ Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր ավստրիական «Զալցբուրգին» եւ առավելության հասել 2:1 հաշվով։ Անգլիական թիմը 10 միավորով խմբի առաջատարն է եւ ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

F խմբում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Գերմանիայում հյուրընկալվեց «ՌԲ Լայպցիգին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։ Արքայական թիմը նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը՝ 10 միավոր։ «ՌԲ Լայպցիգը» 9 միավորով երկրորդն է։

Խմբի մյուս խաղում շոտլանդական «Սելթիկն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» խաղացին ոչ ոքի՝ 1:1: «Շախտյորն» ապահովեց առնվազն երրորդն տեղն ու Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը։

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Գերմանիայում չկարողացավ հաղթել Դորտմունդի «Բորուսիային»՝ 0:0:

Անցած տուրում փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահոված «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ուղեգիր նվաճեց նաեւ «Բորուսիան», որը երկրորդն է՝ 8 միավոր։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 7:2 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային» եւ 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի պորտուգալական «Բենֆիկան», որը 4:3 հաշվով պարտության մատնեց Թուրինի «Յուվենտուսին»։

ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Դինամո Զագրեբ» - «Միլան»` 0:4 (տեսանյութ)

Մատեո Գաբիա, 39, Ռաֆայել Լեաու, 49, Օլիվիե Ժիրու, 59, 11մ, Ռոբերտ Լյուբիչիչ, 69, ինքնագոլ

«Զալցբուրգ» - «Չելսի»՝ 1:2  (տեսանյութ)

Չուկվուբույկե Ադամու, 49 - Մատեո Կովաչիչ, 23, Կայ Հավերց, 64

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 10 միավոր, «Միլան»՝ 7, «Զալցբուրգ»՝ 6, «Դինամո Զագրեբ»՝ 4։

F խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 13, Կրիստոֆեր Նկունկու, 18, Տիմո Վերներ, 81 – Վինիսիուս Ժունիոր, 44, Ռոդրիգո, 90+4

 «Սելթիկ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 1:1

Գեորգիոս Յակումակիս, 34 - Միխայիլ Մուդրիկ, 58

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 10 միավոր, «ՌԲ Լայպցիգ»՝ 9, «Շախտյոր»՝ 6, «Սելթիկ»՝ 2։

G խումբ

«Բորուսիա Դորտմունդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 

Չիրացրած 11մ՝ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), 58

 «Սեւիլիա» - «Կոպենհագեն»՝ 3:0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 61, Իսկո, 88, Գոնսալո Մոնտիել, 90+2

Հեռացում՝ Դավիթ Խոչոլավա («Կոպենհագեն»),  90+4

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 11 միավոր, «Բորուսիա Դորտմունդ»՝ 8, «Սեւիլիա»՝ 5, «Կոպենհագեն»՝ 2։

H խումբ

ՊՍԺ - «Մաքաբի Հայֆա»` 7:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 19, 45, Կիլիան Մբապե, 32, 64, Նեյմար, 35, Շոն Գոլդբերգ, 67, ինքնագոլ, Կառլոս Սոլեր, 84 - Աբդուլայե Սեկ, 38, 50  

«Բենֆիկա» - «Յուվենտուս»՝ 4:3 (տեսանյութ)

Անտոնիու Սիլվա, 17, Ժոաու Մարիու, 28, 11մ, Ռաֆայել Սիլվա, 35, 50 - Մոյզե Քին, 21, Արկադիուշ Միլիկ, 77, Ուեսթոն Մաքենի, 79

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 11 միավոր, «Բենֆիկա»՝ 11, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում