22:39  ,  25 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Չելսիի» եւ «Սեւիլիայի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 25-ին խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումներն են անցկացնում E, F, G եւ H խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց ավստրիական «Զալցբուրգին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի եւ գերմանացի հարձակվող Կայ Հավերցի գոլերի շնորհիվ։

«Չելսին» 10 միավորով խմբի առաջատարն է եւ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը, «Զալցբուրգը» երկրորդ տեղում է՝ 6 միավոր։

G խմբում իսպանական «Սեւիլիան» տանը մրցեց դանիական «Կոպենհագենի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։ Աչքի ընկան  մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին,  իսպանացի կիսապաշտպան Իսկոն եւ արգենտինացի պաշտպան Գոնսալո Մոնտիելը։

«Սեւիլիան» 5 միավորով նախավերջինն է, «Կոպենհագենը» վերջինն է՝ 2 միավոր։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Զալցբուրգ» - «Չելսի»՝ 1:2  (տեսանյութ)

Չուկվուբույկե Ադամու, 49 - Մատեո Կովաչիչ, 23, Կայ Հավերց, 64

«Դինամո Զագրեբ» - «Միլան»` 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 10 միավոր, «Զալցբուրգ»՝ 6, «Միլան» (4 խաղ)՝ 4, «Դինամո Զագրեբ» (4 խաղ)՝ 4։

G խումբ

«Սեւիլիա» - «Կոպենհագեն»՝ 3:0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 61, Իսկո, 88, Գոնսալո Մոնտիել, 90+2

Հեռացում՝ Դավիթ Խոչոլավա («Կոպենհագեն»),  90+4

«Բորուսիա Դորտմունդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի» (4 խաղ)՝ 10 միավոր, «Բորուսիա Դորտմունդ» (4 խաղ)՝ 7, «Սեւիլիա»՝ 5, «Կոպենհագեն»՝ 2։

F խումբ

«Սելթիկ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 23:00

«ՌԲ Լայպցիգ» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 10 միավոր, «ՌԲ Լայպցիգ»՝ 6, «Շախտյոր»՝ 5, «Սելթիկ»՝ 1։

H խումբ

ՊՍԺ - «Մաքաբի Հայֆա»` 23:00

«Բենֆիկա» - «Յուվենտուս»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 8 միավոր, «Բենֆիկա»՝ 8, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս