16:13  ,  25 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Բարսելոնայի» կազմը՝ «Բավարիայի» դեմ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպմանը։

«Բարսելոնա»․ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Էկտոր Բելիերին, Ժերար Պիկե, Սերխի Բուսկետս, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ռոբերտ Լեւանդովսկի, Անսու Ֆատի, Ֆերան Տորես, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ֆրանկ Կեսիե, Ֆրենկի Դե Յոնգ, Ռաֆինյա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ինյակի Պենյա, Ալեքս Բալդե, Գավի, Պաբլո Տորե, Արնաու Տենաս։

Կազմից դուրս են մնացել վնասվածքներ ունեցող Սերխի Ռոբերտոն եւ Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Բավարիան» նախորդ տուրում ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

ՉԼ․ C խումբ, մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  12 միավոր, «Ինտեր»՝  7, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English