13:21  ,  25 հոկտեմբերի, 2022

Արմեն Բաբալարյանն ամփոփում է աշխարհի Մ23 առաջնությունը (ուղիղ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասուլիսում ամփոփում է Իսպանիայում անցկացված աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։

Հայաստանի հավաքականը նվաճել էր  3 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե: Չեմպիոնի կոչումը նվաճել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում