20:11  ,  24 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանցի Նատալյա Անտյուխը զրկվեց 2012թ․ Լոնդոնի Խաղերի ոսկե մեդալից

Աթլետիկայում դոպինգի դեմ պայքարի անկախ կազմակերպությունը (AIU) որակազրկել է ռուսաստանցի Նատալյա Անտյուխին հակադոպինգային կանոնադրության խախտման համար։ Նա զրկվել է 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի 400 մետր արգելավազքի ոսկե մեդալից, հաղորդում է kommersant.ru-ն։

2012թ․ հուլիսի 15-ից 2013թ․ հունիսի 29-ը ժամանակահատվածում Նատալյա Անտյուխի ցուցադրած արդյունքները չեղարկվել են։

2017-ին Անտյուխը զրկվել է 2012թ․ Լոնդոնի Խաղերի արծաթե մեդալից, որը նա նվաճեց Ռուսաստանի հավաքականի կազմում 4×400 մետր փոխանցավազքում։ Այն ժամանակ դոպինգի համար որակազրկվել էր Ռուսաստանի քառյակի անդամ Անտոնինա Կրիվոշապկան։

Նատալյա Անտյուխը մարզական կարիերան ավարտել է 2017թ․ փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում