19:07  ,  24 հոկտեմբերի, 2022

ATP-500. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց ամերիկացի Ջեֆրի-Ջոն Վուլֆի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 7:5:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Օսկար Օտտեի եւ բրիտանացի Դենիել Էվանսի դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում