00:56  ,  24 հոկտեմբերի, 2022

«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Չավիի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 4:0 հաշվով։

Կատալոնական թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Դեմբելեն նաեւ 3 գոլային փոխանցում կատարեց։

«Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Աթլետիկը» 6-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 4:0 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 12, Սերխի Ռոբերտո, 18, Ռոբերտ Լեւանդովսկի, 22, Ֆերան Տորես, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով