00:38  ,  24 հոկտեմբերի, 2022

«Նապոլին» հաղթեց «Ռոմային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Նապոլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած «Նապոլիին» հաղթանակ բերեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի գոլը։

«Նապոլին»  29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ռոման» 5-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում