22:03  ,  23 հոկտեմբերի, 2022

«Լացիոն» հաղթեց «Ատալանտային» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Հռոմի «Լացիոն» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին եւ բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։

«Լացիոն» 24 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Ատալանտան» ունի նույնքան միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ատալանտա» - «Լացիո»՝ 0:2 (տեսանյութ)

Մատիա Ցականյի, 10, Ֆելիպե Անդերսոն, 52

Հեռացում՝ Լուիս Մուրիել («Ատալանտա»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում