21:29  ,  23 հոկտեմբերի, 2022

«Տոտենհեմը» Լոնդոնում պարտվեց «Նյուքասլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Նյուքասլին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Նյուքասլին» հաղթանակ բերեցին առաջին խաղակեսում անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնի եւ պարագվայցի կիսապաշտպան Միգել Ալմիրոնի խփած գոլերը։

«Տոտենհեմից» երկրորդ խաղակեսում հաշվի տարբերությունը կրճատեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

12 խաղից հետո «Տոտենհեմը» 23 միավորով երրորդն է, «Նյուքասլը» չորրորդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 1:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 54 - Կալում Ուիլսոն, 31, Միգել Ալմիրոն, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով