Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլը։
«Աթլետիկոն» 23 միավորով երրորդն է։ «Բետիսը» 5-րդն է՝ 20 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բետիս» - «Աթլետիկո»՝ 1:2 (տեսանյութ)
Նաբիլ Ֆեկիր, 84 - Անտուան Գրիզման, 54, 71
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում